Ուկրաինայի էներգետիկ երթակառուցվածքը պետք է վերականգնվի մինչև այս տարվա վերջ․ Զելենսկի

Ուկրաինայի էներգետիկ երթակառուցվածքը պետք է վերականգնվի մինչև այս տարվա վերջ․ Զելենսկի



Ուկրաինայում ոչնչացվել է 9 ԳՎտ հզորություն, ինչը կազմում է երկրի էներգետիկ կարիքների մոտ կեսը՝ հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Բեռլինում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովում։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, էներգետիկ երթակառուցվածքը պետք է վերականգնվի մինչև այս տարվա վերջ։
Զելենսկին նաև տեղեկացրել է, որ ոչնչացված էներգետիկ սարքավորումների կազմում են ջերմային արտադրության 80%-ը և հիդրոգեներացման մեկ երրորդը։ Նրա խոսքով՝ Ուկրաինան կփորձի 3-4 ամսից մասամբ վերականգնել մանևրային հզորությունը՝ հենվելով գազային գեներացիայի կառուցման վրա։
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ դա հնարավոր է անել այս ուղղությամբ նորարարական լուծումներ ունեցող գերմանական էներգետիկ արդյունաբերական բիզնեսի աջակցության շնորհիվ: