Իսրայելի արտգործնախարարությունը Լուկաշենկոյին մեղադրել է հակասեմականության համար

Իսրայելի արտգործնախարարությունը Լուկաշենկոյին մեղադրել է հակասեմականության համար



Իսրայելի արտգործնախարարությունը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեղադրել է հակասեմականության համար՝ կոռումպացված հրեա պաշտոնյաների մասին խոսքերի պատճառով:
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն ասել է, որ Լուկաշենկոյի հայտարարությունները հանրապետությունում կոռուպցիայի մեջ ներգրավված հրեաների մասին անընդունելի են, վրդովեցուցիչ և հակասեմական: Բացի այդ, Կացն ընդգծել է, որ միջադեպի կապակցությամբ Իսրայելի ԱԳՆ Եվրասիական բյուրոյի ղեկավար Յուվալ Ֆուկսը բողոք է ներկայացրել Իսրայելում Բելառուսի դեսպան Եվգենի Վորոբյովին:
Ավելի վաղ՝ հունիսին, Լուկաշենկոն կոչ էր արել խաբեբաների փողերը վերադարձնել գյուղացիներին։ Բելառուսի ղեկավարը նաև կոչ էր արել ավելի մեծ ուշադրություն դարձնել երկրում գյուղատնտեսական ծառայությունների ցանցի զարգացմանը: