Թուրքիայի հարավ-արևելքում անտառային հրդեհի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, ևս 44-ը՝ տուժել: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
    Երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել Դիարբեքիր նահանգի Չինար շրջանի և Մարդին նահանգի Մազըդաղի շրջանի միջև գտնվող գյուղատնտեսական դաշտերում։ Պաշտոնյայի խոսքով՝ հրդեհն ուժեղացել է քամու պատճառով և արագ տարածվել ընդարձակ տարածքով, սակայն այն հաջողվել է վերահսկողության տակ վերցնել:
    Տեղական իշխանությունները նախազգուշացումներ են տարածել անտառային հրդեհների բարձր ռիսկի մասին՝ կանխատեսվող բարձր ջերմաստիճանի և չոր եղանակի պատճառով։
Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, 44-ը՝ տուժել
 
				
			
 
                         
                         
                         
                         
                        