Ռուսաստանում Bank of China-ի դուստր ձեռնարկությունը, որը մասնագիտացած է Ռուսաստանի և Չինաստանի միջև յուանով վճարումների հարցում, կասեցրել է գործունեությունը պատժամիջոցների ենթարկված ռուսական բանկերի հետ, գրում է Коммерсант թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
«Հունիսի 24-ից Bank of China-ն կդադարեցնի յուանով վճարումները ռուսական բանկերից, որոնք ներառված են ամերիկյան պատժամիջոցների ցուցակում։ Չինական բանկերը սահմանափակել են Ռուսաստանի հետ գործարքները, սակայն, համագործակցությունը գործընկերների հետ, որոնք չեն ենթարկվում ԱՄՆ պատժամիջոցներին, կշարունակվի»,- գրում է պարբերականը:
Коммерсант-ը, վկայակոչելով փորձագետների գնահատականները, նաև նշել է, որ Bank of China-ին բաժին է ընկնում Չինաստանի և Ռուսաստանի միջև վճարումների զգալի մասը, սակայն ներկայումս այդ գործընթացը գնալով տեղափոխվում է ոչ բանկային միջնորդների դաշտ: