Թեհրանի և Բաքվի հարաբերությունների ընդլայնումն անհրաժեշտ է բարիդրացիական քաղաքականության առաջմղման համար․ Բաղերի Քանի

Թեհրանի և Բաքվի հարաբերությունների ընդլայնումն անհրաժեշտ է բարիդրացիական քաղաքականության առաջմղման համար․ Բաղերի Քանի



Ադրբեջանի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի հետ հանդիպմանը Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունների ընդլայնումն անհրաժեշտ է բարիդրացիական քաղաքականության առաջմղման համար:
Բաղերի Քանին այդ հանդիպումը որակել է արդյունավետ և կառուցողական:
«Թեհրանն ու Բաքուն կարող են խորացնել համագործակցությունը, քանի որ շատ ընդհանրություններ ունեն»,- հավելել է իրանցի պաշտոնյան։