Արարատ Միրզոյանի հետ քննարկել ենք անվտանգության իրավիճակը Եվրոպայում և Հարավային Կովկասում. Կուլեբա

Արարատ Միրզոյանի հետ քննարկել ենք անվտանգության իրավիճակը Եվրոպայում և Հարավային Կովկասում. Կուլեբա

Դուբրովնիկի ֆորումի շրջանակում կայացել է Հայաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Դմիտրո Կուլեբայի հանդիպումը: Այդ մասին Կուլեբան գրել է X-ի իր էջում.
«Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք անվտանգության իրավիճակը Եվրոպայում և Հարավային Կովկասում։
Ես շնորհակալություն հայտնեցի Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության առաջին գագաթնաժողովին մասնակցելու համար և իմ գործընկերոջը տեղեկացրի Ուկրաինայում արդար և կայուն խաղաղությանն ուղղված «Խաղաղության բանաձևի» իրականացման հետագա աշխատանքի մասին»,- նշել է Կուլեբան:
Ուկրաինայի արտգործնախարարը նշել է նաև, որ Արարատ Միրզոյանի հետ կենտրոնացել են երկկողմ կապերի ու միջազգային համագործակցության խորացման ուղիների վրա՝ հատկապես ԵՄ-ին Ուկրաինայի ապագա անդամակցության լույսի ներքո:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին