Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում դեմոգրաֆիկ իրավիճակը բարելավելու նպատակով մեկնարկել է պետական ծրագիր: Քաղաքապետարանները երրորդ և բոլոր հաջորդ ծնված երեխաների ընտանիքներին երկու տարիների ընթացքում ամսական ֆինանսական օգնություն կհատկացնեն:
Այն ընտանիքները, որոնք բնակվում են քաղաքում կստանան 150 լարի, իսկ լեռնային կարգավիճակ ստացած վայրերում բնակվողները՝ 200 լարի: Գյուղերում բնակվող ընտանիքները, առանց հաշվի առնելու լեռնային է գյուղը, թե ոչ նմանապես կստանան 200 լարի:
Օգնությունը վերաբերվում է միայն այն երեխաներին, ովքեր ծնվել են 2017 թվականի հունվարի 1-ից:
Ծրագրի նպատակը դեմոգրաֆիկ իրավիճակի բարելավելն է: Դիմումը ներկայացվելու է երեխայի ծննդյան վկայականով եւ ծնողական անձը հաստատող փաստաթղթերով:
Աղբյուր՝ Akhaltskha.Net