Վրաստանի Արդարադատության տանը ներդրվել է օտարերկրյա քաղաքացիների առողջության ապահովագրության ծառայությունը։
Օտարերկրյա քաղաքացին կարող է ապահովագրում գնել Արդարադատության տան 121 մասնաճյուղերից և արդարադատության շարժական տներից ողջ Վրաստանի տարածքում։ Ծառայությունների գործակալության տեղեկություններով՝ ապահովագրություն ցանկացող օտարերկրյա հաճախորդները հնարավորություն ունեն ձեռք բերելու պարզեցված, ճկուն ընթացակարգով և մրցունակ գնով ապահովագրական մի շարք փաթեթներ՝ այլ ծառայությունների հետ միասին և մնալու ընթացքում հոգ տանել սեփական առողջության մասին։
Վրաստանում։ «Ապահովագրության պոլիսը 1 տարի ժամկետով է և ներառում է՝ անձնական բժիշկ և այլ հեշտությամբ մատչելի բժշկական ծառայություններ ամբողջ հանրապետությունում; հեռավար խորհրդատվություն ընտանեկան բժշկի հետ; Կանխարգելիչ ուսումնասիրություններ առանց սպասման ժամանակահատվածի; հարմար հեռավոր ծառայություններ, ինչպիսիք են՝ փոխհատուցման խնդրանքը, էլեկտրոնային բողոքարկումը կամ երաշխիքային նամակը. Անսահմանափակ պլանային ատամնաբուժական ծառայություններ 50% համաֆինանսավորմամբ։
Նոր ծառայության ներդրումն իրականացվել է աճուրդով ընտրված «Իմեդի Լ» ապահովագրական ընկերության և Արդարադատության տան համագործակցության շրջանակներում։ «Արդարադատության տան» նախագահ Լաշա Լոբժանիձեն և «Իմեդի Լ» ապահովագրական ընկերության գլխավոր տնօրեն Նոդար Գելովանին անձամբ են հետևել Թբիլիսիի Արդարադատության կենտրոնական տանը առաջին օգտատիրոջը ծառայության մատուցման գործընթացին։ Արդարադատության տունը մեկ տարածքում պետական և մասնավոր ծառայությունների մատուցման առումով առաջատար հաստատություն է երկրում, որը սովորական բարձր որակով սպասարկում է ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներին։ Սպասարկման տարածքն էլ ավելի ընդլայնելու նպատակով՝ հիմնվելով օգտատերերի կարիքների ուսումնասիրության վրա, Արդարադատության տունը մշտապես ներդնում է նոր ծառայություններ։
«Այսօր Արդարադատության տան ծառայությունների թիվը հասնում է 500-ի»,- ասվում է տեղեկատվության մեջ։