Անցած ամիս Սամցխե-Ջավախքում գրանցվել է ապօրինի անտառի օգտագործման 18 դեպք, հայտնում է Բնապահպանական վերահսկողության վարչությունը։
Նույն աղբյուրի համաձայն, սեպտեմբերին Վրաստանում ապօրինի անտառի օգտագործման 96 դեպք է հայտնաբերվել։ Դրանցից 75-ը կապված է ապօրինի ծառահատումների և փոխադրումների հետ, 21-ը՝ ապօրինի ծառահատումների և տեխնիկական կանոնակարգերի խախտումների հետ։