Առատ տեղումների հետևանքով հեղեղվել են Բաքվի փողոցներն ու ճանապարհները

Առատ տեղումների հետևանքով հեղեղվել են Բաքվի փողոցներն ու ճանապարհները

Ադրբեջանում արդեն երկրորդ օրը շարունակվող առատ տեղումների հետևանքով հեղեղվել են Բաքվի փողոցներն ու ճանապարհները։

Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տարածվել են բազմաթիվ տեսանյութեր Բաքվի տարբեր հատվածներից։ Որոշ փողոցներ և թունելներ փակվել են, մեքենաներն ամբողջովին ջրի տակ են հայտնվել։

Հեղեղվել է նաև Բաքվի Նարիմանովի շրջանի Հեյդար Ալիևի պողոտայի կամրջի տակ գտնվող թունելը: