«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ Արցախում 120 000 հայ քրիստոնյաներ ենթարկվեցին սարսափելի հետապնդումների և բռնի տեղահանվեցին»,- Truth սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախկին նախագահ, ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը։
«Աշխարհի քրիստոնյաներն անվտանգ չեն ապրի, եթե Քամալա Հարիսը դառնա ԱՄՆ նախագահ։ Երբ ես դառնամ նախագահ, կպաշտպանեմ հետապնդման ենթարկվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումը, մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- գրել է նա։