Ախալցխայի բերդում անցկացվել է խառը մենամարտերի և գրափլինգի մրցաշար 13-րդ լեգեոնի և «Գրոմ ունիվերսալ մենամարտ» կազմակերպության կողմից ։ Մրցաշարին մասնակցում էին 18 մարզիկ Վրաստանի տարբեր շրջաններից։ Նշենք, որ մեծ հաջողությամբ են ներկայացել Ախալցխայի մարզիկները, որոնցից համոզիչ հաղթանակներ են տարել Ռուդիկ Վիրաբյանը, Հարութ Թորոսյանը և Լևան Գոգոլաձեն։