Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական փոխատեղումներ է արել

Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական փոխատեղումներ է արել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Արմեն Պապիկյանը հետ է կանչվել Ավստրիայի Հանրապետությունում և Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի, ինչպես նաև Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոններից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Պապիկյանը նշանակվել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ):

Անդրանիկ Հովհաննիսյանը հետ է կանչվել Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի ու Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոններից:

Մեկ այլ հրամանագրով, Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)։