Թուրքիան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով համաձայնության կհասնեն. Գյուլեր

Թուրքիան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով համաձայնության կհասնեն. Գյուլեր


Թուրքիան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով համաձայնության կհասնեն, և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն կհաստատվի՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։

«Հետևելով «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին՝ մենք միշտ եղել ենք մեր եղբայրների կողքին՝ հանուն Ադրբեջանի կայունության, որի անվտանգությունն ու բարեկեցությունը անբաժան են մեր երկրի անվտանգությունից: Այդպես կլինի նաև ապագայում»,- ասել է Գյուլերը։

Նա նաև նշել է, որ թուրքական բանակը «ուժի գործոն» է, որի վրա հույս են դնում բարեկամ և եղբայրական երկրները: