Ուկրաինական կողմը թիրախավորել է Բելգորոդի, Կուրսկի և Օրյոլի մարզերը

Ուկրաինական կողմը թիրախավորել է Բելգորոդի, Կուրսկի և Օրյոլի մարզերը


Բելգորոդի մարզի նահանգապետը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով բնակելի տներ են վնասվել, կան տուժածներ, մեկ երեխա է զոհվել:
 
Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ մարզի այլ տարածքներում էլ ԱԹՍ-ներ են խոցվել: 
 
ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է, որ թիրախում են եղել նաև Կուրսկի և Օրյոլի մարզերը: Օրյոլի մարզի նավթաբազայում հրդեհ է բռնկվել:
 
Կրասնոդարի երկրամասում էլ անօդաչու թռչող սարքի բեկորն ընկել է տան վրա: