Արաբական ութ երկրների ԱԳ նախարարները կոչ են արել դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Սիրիայում

Արաբական ութ երկրների ԱԳ նախարարները կոչ են արել դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Սիրիայում


Արաբական ութ երկրի` Բահրեյնի, Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի, Կատարի, Լիբանանի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները կոչ են արել դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում: Հանդիպումը տեղի է ունեցել Հորդանանի Աքաբա քաղաքում:

Բանակցությունների ավարտին ընդունված հայտարարությամբ նախարարները հաստատել են Սիրիայում բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, կոչ են արել պահպանել Սիրիայի պետական ինստիտուտները՝ երկրում քաոսը կանխելու համար:

Արաբական երկրների արտգործնախարարները նաև մատնանշել են իրենց ջանքերն ակտիվացնելու ձգտումը ահաբեկչության դեմ պայքարում, որը սպառնալիք է ներկայացնում Սիրիայի անվտանգության համար: