Ախալցխայի մունիցիպալիտետի Մուգարեթի գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով 2 մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։ Այժմ նա գտնվում է վիրաբուժարանում- այս տեղեկությունը հաստատում է Ախալցխայի հիվանդանոցի տնօրենը։
Ըստ տեղեկությունների՝ մեքենան մեծ արագությամբ վարելու հետևանքով ղեկը չի հաջողվել կառավարել, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը հայտնաբերել է երկու դի։
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 8-րդ մասով, որը վերաբերում է ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնների խախտման, հանգեցնելով երկու կամ ավելի մարդու մահվան։