Դեկտեմբերի 19-ին, 20-ին, 25-ին և 29-ին ամանորյա միջոցառումների կապակցությամբ Ախալցխայի Շոթա Ռուսթավելիի հուշարձանին հարող փողոցի հատվածում պարբերաբար կսահմանափակվի երթեւեկությունը, հայտնում են Ախալցխայի քաղաքապետարանում։
Համաձայն տարածված տեղեկատվության՝ երթևեկությունը սահմանափակվելու է հատկապես Շալվա Ախալցխելի և Մերաբ Կոստավա փողոցների խաչմերուկում։ Այստեղ հիշեցնում ենք, որ վաղը նախատեսված է Ախալցխայի տոնածառի լուսավորումը։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ միջոցառմանը ելույթ է ունենալու երգչուհի Նուցա Բուզալաձեն։ Նրանք երգելու են 18000 լարիով, իսկ Միրզա Մոդեբաձեն՝ 8000 լարիով։
Դեկտեմբերի 21-ին նախատեսում է վառել Վալեի տոնածառի լույսերը։