Ադրբեջանի կրթական հաստատություններում սահմանափակվել է TikTok սոցիալական ցանցի հասանելիությունը

Ադրբեջանի կրթական հաստատություններում սահմանափակվել է TikTok սոցիալական ցանցի հասանելիությունը


Ադրբեջանի հանրակրթական հաստատություններում սահմանափակվել է TikTok սոցիալական ցանցին հասանելիությունը։ Ադրբեջանի գիտության և կրթության փոխնախարար Ֆիրուդին Գուրբանովը նշել է, որ բացի դրանից, դպրոցական ցանցերում արգելափակվել է ավելի քան 200 տեսակի վնասակար բովանդակության հասանելիությունը:

Նրա խոսքով՝ այդ տեղեկատվությունն ու նյութերը պարունակում էին հանցագործության տարրեր, թմրանյութերի քարոզչություն, բռնության տեսարաններ և նմանատիպ այլ բովանդակություն։ Պաշտոնյան հավելել է, որ նման սահմանափակումները չպետք է սահմանափակվեն միայն դպրոցով։