Ուկրաինայի հարցով բանակցություններին Կիևն ու Եվրոպան կմասնակցեն ավելի ուշ. Մարկո Ռուբիո

Ուկրաինայի հարցով բանակցություններին Կիևն ու Եվրոպան կմասնակցեն ավելի ուշ. Մարկո Ռուբիո


Միացյալ Նահանգները պատրաստ կլինի ներգրավել Կիևին և եվրոպացի գործընկերներին Ուկրաինայի կարգավորման գործընթացի հետագա փուլերում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Եթե մեզ հաջողվի կարգավորել իրական բանակցային գործընթացը, արդյունքում մենք կհասնենք այն կետին, երբ անհրաժեշտ կլինի ներգրավել Ուկրաինային, քանի որ հենց նա է ենթարկվել ներխուժման։ Եվրոպացիները նույնպես պետք է մասնակցեն, քանի որ նրանք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ և աջակցել են Ուկրաինային»,- ասել է նա CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Պետքարտուղարի խոսքով՝ «դեռ չեն հասել այդ փուլին»։ «Հուսով եմ, մենք այնտեղ կհասնենք, քանի որ  բոլորս ցանկանում ենք, որ այս հակամարտությունն ավարտվի»,- ասել է Ռուբիոն: