Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպման վերաբերյալ որևէ հստակություն չկա, այդ թվում՝ դրա անցկացման հնարավոր վայրի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման վերաբերյալ դեռևս որևէ հստակություն չկա։ Կա այդ հանդիպման անհրաժեշտության ըմբռնում, որն արձանագրվել է Էր Ռիադում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպման ժամանակ»,- ասել է Պեսկովը, հավելել՝ բոլոր հարցերը քննարկման փուլում են:
Կրեմլի խոսնակը նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումից առաջ բարձր մակարդակով միջանկյալ ռուս-ամերիկյան շփումներ առայժմ չեն սպասվում: