Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-29-ին կայցելի Հայաստան

მიხეილ ყაველაშვილი 28-29 აპრილს სომხეთს ეწვევა

Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-29-ին պաշտոնական այցով կլինի Հայաստանի Հանրապետությունում։ Նա արդեն դիմել է կառավարություն՝ այցի հավանություն ստանալու համապատասխան առաջարկով։

Ինչպես նշված է կառավարության որոշման մեջ, Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում նախատեսված են Միխեիլ Կավելաշվիլիի հանդիպումները Հայաստանի նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Վեհափառ Հայրապետի հետ։

«Վրաստանի նախագահին համաձայնություն տալ 2025 թվականի ապրիլի 28-29-ին Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի վերաբերյալ ներկայացված առաջարկին, որպեսզի հանդիպումներ ունենա ՀՀ Նախագահի, Վարչապետի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի և Վեհափառ Հայրապետի հետ»,- ասված է փաստաթղթում։