ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ քաղաքացիական ծառայողներին, որ պետք է զեկուցեն վերջին շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքի մասին, հակառակ դեպքում նրանց աշխատանքից ազատում է սպառնում: Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Միլիարդատերը փետրվարի 22-ին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցուցումների համաձայն՝ բոլոր դաշնային աշխատողները էլեկտրոնային նամակ կստանան ՝ համապատասխան խնդրանքով և հիշեցնելով, որ գաղտնի տեղեկատվություն չուղարկեն:
Աշխատակիցներին հանձնարարվում է մինչև երկուշաբթի`փետրվարի 24-ի կեսգիշեր պատասխան նամակում հաշվետվություն ներկայացնել կատարած աշխատանքի մասին մոտ հինգ կետով:
Գործարարն արդեն սկսել է փոփոխությունները պետական առանցքային գերատեսչություններում, ներառյալ պայմանագրերի լուծումը և տասնյակ հազարավոր աշխատակիցների աշխատանքից հեռացումը: Գործունեության առաջին ամսում ԱՄՆ թվային ծառայության հիման վրա ստեղծված DOGE վարչությունը աշխատանքից ազատել է ավելի քան 10 հազար մարդու: Պետական աշխատողների որոշ արհմիություններ մտահոգություն են հայտնել և խոստացել են վիճարկել աշխատանքից ազատումները: