ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն այցելել է Վրաստան

საქართველოს ეუთო-ს გენერალური მდივანი ეწვია

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն այցելել է Վրաստան։ Այս մասին տեղեկություն է տարածում ԱԳՆ-ն։

Նրանց տվյալներով՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ապրիլի 22-ին կհանդիպի Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլիի հետ, որից հետո Մակա Բոճորիշվիլին եւ Ֆերիդուն Սինիրլիօղլուն մամուլի համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ։

«Նախատեսվում է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը Վրաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրագույն պաշտոնյաների հետ։

«Այցի շրջանակներում Ֆերիդուն Սինիրլիօղլուն կայցելի նաև օկուպացիոն գծի մոտ գտնվող Օձիսի գյուղ և կտեղեկանա տեղում տիրող իրավիճակին»,- ասվում է տեղեկատվության մեջ։