Պուտինը պատրաստ է ուկրաինական կողմի հետ քննարկել քաղաքացիական օբյեկտները չթիրախավորելու հարցը. Պեսկով

Պուտինը պատրաստ է ուկրաինական կողմի հետ քննարկել քաղաքացիական օբյեկտները չթիրախավորելու հարցը. Պեսկով


Քաղաքացիական օբյեկտներին հարվածները դադարեցնելու ուղղությամբ Մոսկվա-Կիև բանակցությունների հստակ ծրագրեր չկան՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը:
 
Դմիտրի Պեսկովը հավելել է՝ կա միայն Վլադիմիր Պուտինի հաստատումը, որ Մոսկվան պատրաստ է քննարկել դա՝ հաշվի առնելով Զատկի զինադադարի փորձը:
 
«Հարկավոր է հասկանալ՝ արդյոք Կիևը կգնա այդ քայլին»,- նշել է Պեսկովը։
 
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահը պատրաստ է ուկրաինական կողմի հետ քննարկել քաղաքացիական օբյեկտները չթիրախավորելու հարցը: