Իսրայելում սրվել է քաղաքական դիմակայությունը, «Շին-Բեթ» (ՇԱԲԱՔ) անվտանգության ընդհանուր ծառայության ղեկավար Ռոնեն Բարը դատարանում ցուցմունք է տվել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ: Անկախ արդյունքից, այն արդեն համարվել է Իսրայելի պատմության ամենաաղմկահարույց գործը: Առաջին անգամ հատուկ ծառայությունները լայնածավալ մեղադրանքներ են ներկայացրել երկրի գործող ղեկավարին: Այս շաբաթ Ռոնեն Բարը երդման տակ ասել է, որ Նեթանյահուն իրենից պահանջել է «անձնական հավատարմություն», ենթարկվել անձամբ իրեն, այլ ոչ թե Գերագույն դատարանին սահմանադրական ճգնաժամի դեպքում:
Բարը նշել է, որ իր պաշտոնանկության իրական պատճառը վարչապետի ճնշմանը չենթարկվելն էր, այլ ոչ թե կառավարության «վստահության կորստի» պաշտոնական վարկածը։
Մասնավորապես, Ռոնեն Բարը հրաժարվել է օգնել Նեթանյահուին՝ խուսափել «Կատարգեյթ» կոչվող քրեական դատավարության շրջանակներում ցուցմունք տալուց, որը վերաբերում է վարչապետի խորհրդականների՝ Կատարի օգտին լոբբինգ իրականացնելու ենթադրյալ ներգրավվածությանը։ Բենիամին Նեթանյահուին ներկայացված են նաև մի շարք այլ քրեական գործեր: