Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոն 2025 թվականի ապրիլի 24-ը պաշտոնապես հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։
«Փասադենան կանգնած է հայ ժողովրդի կողքին: Հարկավոր է բարձրաձայնել ճշմարտությունը, պայքարել ժխտողականության դեմ և թույլ չտալ, որ նման վայրագությունները կրկնվեն»,- հայտարարել է պաշտոնյան քաղաքային խորհրդի նիստում: