Հայոց ցեղասպանության ոգեկոչումը հանձնառություն է, որ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղության մեջ. Լուազո

Հայոց ցեղասպանության ոգեկոչումը հանձնառություն է, որ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղության մեջ. Լուազո


Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ:

«Հայ ժողովրդի ցեղասպանության ոգեկոչումը միաժամանակ հարգանքի տուրք է զոհերի հիշատակին, ձգտում, որ նրանց նահատակությունը չմոռացվի և հանձնառություն, որ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղության և անվտանգության մեջ»,- գրել է Լուազոն X-ի միկրոբլոգում: