Վլադիմի՛ր, կա՛նգ առ. Թրամփը դիմել է Պուտինին

Վլադիմի՛ր, կա՛նգ առ. Թրամփը դիմել է Պուտինին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահին կոչ է արել դադարեցնել Կիևին հարվածները:
 
«Վլադիմի՛ր, կա՛նգ առ», — դիմել է նա Պուտինին:
 
Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտնել է, որ երեկ Վաշինգտոնին խաղաղության հնարավոր համաձայնագրի նոր առաջարկներ են ներկայացվել: Նա շեշտել է՝ որևէ համաձայնություն չի կարող հակասել Ուկրաինայի Սահմանադրությանը:
 
Ուկրաինայի նախագահը նաև մտահոգություն է հայտնել, որ ամերիկյան կողմը բավականաչափ ճնշում չի գործադրում Մոսկվայի վրա՝ չնայած Ռուսաստանը հրաժարվում է գնալ խաղաղության: