Հնդկաստանի կառավարությունը դադարեցրել է Պակիստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը, հայտնել է Հնդկաստանի ԱԳՆ-ն։ Իսկ ապրիլի 27-ից կչեղարկվեն արդեն հաստատված վիզաները: Մինչև այդ պակիստանցիները պետք է լքեն երկրի տարածքը։ Գերատեսչությունը կոչ է արել Հնդկաստանի քաղաքացիներին հնարավորինս արագ հեռանալ Պակիստանից։ Նաև դադարեցվել է ջրային ռեսուրսների մասին համաձայնագիրը:
Պակիստանի իշխանությունն էլ ի պատասխան փակել է օդային տարածքը հնդկական ավիաընկերությունների համար և դադարեցրել Հնդկաստանի հետ առևտուրը: Իսլամաբադից նախազգուշացրել են՝ Պակիստանի ինքնիշխանությանը և նրա ժողովրդի անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգ վճռական արձագանք կստանա, իսկ եթե Ինդոսի գետի հոսքը դադարեցվի կամ փոխվի, դա կընդունվի որպես պատերազմի ակտ:
Երկու երկրի հարաբերությունները կտրուկ սրվել են Ջամուում և Քաշմիրում ապրիլի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 20-ից ավելի մարդ է զոհվել։ Նյու Դելին տեղի ունեցածի համար մեղադրում է այդ թվում Պակիստանին:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։