Պուտինը պետք է ապացուցի, որ իսկապես խաղաղություն է ուզում. Մակրոն

Պուտինը պետք է ապացուցի, որ իսկապես խաղաղություն է ուզում. Մակրոն


Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իր բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և Վլադիմիր Պուտինի հանդիպումն արդյունավետ է եղել: Կրեմլում այդ բանակցությունները մեկնաբանել է ՌԴ նախագահի խոսնակը: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը Ուիթկոֆի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցելու՝ ռուսական կողմի պատրաստակամությունը: Նա հիշեցրել է, որ Կրեմլի ղեկավարը բազմիցս խոսել է այդ մասին: Ուկրաինայի շուրջ իրավիճակին է անդրադարձել Էմանուել Մակրոնը: Նա տեղեկացրել է, որ Հռոմում հանդիպել է Զելենսկու հետ:

«Ուկրաինան պատրաստ է անվերապահ հրադադարի։ Նախագահ Զելենսկին ցանկանում է աշխատել ամերիկացիների և եվրոպացիների հետ՝ դա իրականություն դարձնելու համար։ Հիմա նախագահ Պուտինը պետք է ապացուցի, որ իսկապես խաղաղություն է ուզում», — գրել է Ֆրանսիայի նախագահը Իքսի էջում:

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։