ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սկսել է միջոցներ ձեռնարկել Պանամայի ջրանցքի նկատմամբ հսկողությունը վերականգնելու համար։
«Իմ վարչակազմը հետ կբերի Պանամայի ջրանցքը, և մենք արդեն սկսել ենք դա անել: Բառացիորեն այսօր մի խոշոր ընկերություն հայտարարեց, որ գնում է ջրանցքի մոտ գտնվող երկու նավահանգիստները»,- ասել է նախագահը Կոնգրեսին ուղղված իր ուղերձի ժամանակ:
Հոնկոնգում գործող CK Hutchinson-ն այս շաբաթ հայտնել է, որ վաճառում է այն ընկերության նկատմամբ վերահսկողությունը, որը կառավարում է ջրանցքի երկու նավահանգիստը:
ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու օրը Թրամփը հայտարարել էր, որ Պանամայի իշխանությունները չեն կատարում ջրանցքի կառավարման հարցում իրենց պարտականությունները, այն կառավարում է Չինաստանը, և Միացյալ Նահանգները կվերականգնի ջրանցքի նկատմամբ հսկողությունը։
Ավելի ուշ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Պանամա կատարած այցից հետո Թրամփն ասել էր, որ կարող է արագ լուծել ջրանցքում չինական ընկերությունների ներկայության հետ կապված խնդիրը։