Իսպանիայում և Պորտուգալիայում էլեկտրաէներգիայի ու հեռախոսակապի լայնածավալ անջատումներ են եղել։ Էլեկտրաէներգիայի անջատումների պատճառները դեռևս պարզված չեն, հաղորդում է El Pais-ը։ Կիբեռանվտանգության ազգային ինստիտուտը (INCIBE) հետաքննում է նաև հաքերային հարձակման տարբերակը։
Խափանումների պատճառով չեն աշխատել հասարակական տրանսպորտը, լուսացույցներն ու հեռախոսակապը, իսկ գնացքների երթևեկությունը գործնականում դադարել է Մադրիդի և Բարսելոնայի որոշ շրջաններում, հաղորդում է Euronews-ը։
Էլեկտրաէներգիայի անջատումները կաթվածահար են արել նաև Լիսաբոնի օդանավակայանը, որը սպասարկում է հազարավոր ուղևորների։ Պորտուգալիայի կառավարությունը նույնպես պաշտոնական բացատրություն չի տվել երկրի էլեկտրացանցում տեղի ունեցած խափանման վերաբերյալ, հաղորդում է El Pais-ը։
Անդորրայի և Ֆրանսիայի որոշ հատվածների բնակիչներ նույնպես հայտնել են էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրների մասին: Էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել նաև Բելգիայում, հաղորդում է Euronews-ը։