Էլեկտրամատակարարումը վերականգնվել է մայրցամաքային Իսպանիայի գրեթե 90 տոկոսում

Էլեկտրամատակարարումը վերականգնվել է մայրցամաքային Իսպանիայի գրեթե 90 տոկոսում


Երկուշաբթի Պիրենեյան թերակղզում էլեկտրականության զանգվածային անջատումից հետո էլեկտրամատակարարումն այսօր առավոտյան վերականգնվել է մայրցամաքային Իսպանիայի տարածքի գրեթե 90 տոկոսում:

Էլեկտրացանցերի ազգային օպերատոր Red Eléctrica de España-ի տվյալով՝ երեքշաբթի առավոտյան 4-ին էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է 87,37 տոկոսով:

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը չի հստակեցրել, թե երբ է ամբողջությամբ վերականգնվելու էլեկտրականության մատակարարումը, միևնույն ժամանակ նշել է, որ աշխատողների մի մասը երեքշաբթի չի կարողանա դուրս գալ աշխատանքի:

Իսպանիայում և Պորտուգալիայում զանգվածային անջատման ճշգրիտ պատճառը դեռ հայտնի չէ: Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուն ասել է, որ հոսանքազրկման աղբյուրը հավանաբար Իսպանիայում է, մինչդեռ Սանչեսն ասել է, որ իշխանությունները զբաղվում են պատճառների որոնմամբ: