Դիվանագիտական առաքելությամբ մեկնելուց առաջ Միխեիլ Կավելաշվիլին հանդիպում է ունեցել Սլովակիայում, Եթովպիայում, Իռլանդիայում և Սուրբ Աթոռում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանների հետ։ Այս տեղեկատվությունը տարածել է Միխեիլ Կավելաշվիլիի մամուլի ծառայությունը։
«Միխեիլ Կավելաշվիլին շնորհավորեց դիվանագետներին նշանակման կապակցությամբ և մաղթեց հաջողություններ ապագա գործունեության մեջ։Կոնստանտինե Քվաչակիձեն, Գիա Մաճարաձեն, Սոֆիո Քացարավան և Դավիթ Մեքվաբիշվիլին նշանակվել են Սլովակիայի Հանրապետությունում, Եթովպիայի Դաշնային Դեմոկրատական Հանրապետությունում և Սուրբ Աթոռում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպաններ։ Հանդիպումը տեղի է ունեցել նախագահական նստավայրում», — ասվում է տեղեկատվության մեջ։