Թբիլիսիում անցկացվեց կինոռեժիսոր և արվեստագետ Սերգո Փարաջանովի անվան ամենամյա ստեղծագործական մրցույթը

Թբիլիսիում անցկացվեց կինոռեժիսոր և արվեստագետ Սերգո Փարաջանովի անվան ամենամյա ստեղծագործական մրցույթը
Մարտի 10-ին, Թբիլիսիում կայացավ կինոռեժիսոր և արվեստագետ Սերգո Փարաջանովի անվան ամենամյա ստեղծագործական մրցույթ։
Մրցույթի մասնակիցների մրցանակաբաշխության արարողությանը ներկա էր  ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։
Մրցույթի տասնամյա հոբելյանի կապակցությամբ, ՀՀ դեսպանը շնորհավորեց «Վրացահայերի միություն» հասարակական կազմակերպությանը, մրցույթի բոլոր մասնակիցներին, ինչպես նաև Թբիլիսիի Սակրեբուլոյի ղեկավարությանը՝ ի դեմս նախագահ Գիորգի Տղեմալաձեի, կարևորելով վերջիններիս ներդրումն ու աջակցությունը վերոնշյալ մրցույթի կայացման ու շարունակականության հարցում։