Այսօր՝ մայիսի 5-ին, Ախալցխայի մասնավոր մանկապարտեզում երեխա է մահացել։ Դեպքի վայրում աշխատում են դատաբժշկական փորձագետները։
Ինչպես տեղում ասացին, երեխայի մարմինը տեղափոխվել է դատաբժշկական բաժանմունք։
Լևան Սամխարաուլիի անվան Ախալցխայի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի փորձագետ Դավիթ Մերաբիշվիլիի խոսքով՝ երեխան 2 տարեկան է։ Նրա մահվան պատճառը այս պահին անհայտ է։