Ֆրիդրիխ Մերցն ընտրվել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում

Ֆրիդրիխ Մերցն ընտրվել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում


Քրիստոնյա-դեմոկրատական և Քրիստոնյա-սոցիալական միությունների դաշինքի առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը քվեարկության երկրորդ փուլում ընտրվել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում: Նա ստացել է 325 ձայն: Ընտրվելու համար անհրաժեշտ էր 316 ձայն։ Քվեարկության առաջին փուլը տեղի էր ունեցել այսօր կեսօրին:

Մերցը բավարար ձայներ չէր ստացել կանցլեր ընտրվելու համար։ Նրան կողմ էր քվեարկել 310 պատգամավոր, դեմ՝ 307-ը: Գերմանակն ԶԼՄ-ները գրել էին, որ Ֆրիդրիխ Մերցի օգտին, հնարավոր է, չէին քվեարկել իր որոշ կուսակիցներ:

«Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցությունը, որի հետ պահպանողականները հրաժարվել էին կոալիցիա կազմել և որն օրերս Գերմանիայում ճանաչվել է ծայրահեղական և հակասահմանադրական, կոչ է արել խորհրդարանի նոր ընտրություն անցկացնել: Կուսակցությունը նաև հորդորել է Մերցին հրաժարական տալ:

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։