Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում՝ հայտարարել է Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվի 12-րդ գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին և խաղաղության համաձայնագրի հեղինակն է: Ադրբեջանի նախագահը նշել է, որ ներկայումս ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկումները, որի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է:
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Երևանն արդեն Բաքվին է փոխանցել իր մոտեցումը խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրության վերաբերյալ: Նախարարի խոսքով՝ առաջիկայում հնարավորություն կլինի ադրբեջանական կողմի հետ քննարկելու այդ մոտեցումը և համաձայնագրի ստորագրման հետ կապված այլ հարցեր: Նախարարը հավելել է, որ քննարկվում է միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, հայցերից, գանգատներից հրաժարումը և սահմաններին երրորդ ուժերի բացառումը: