ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Յոհան Վադեֆուլին Գերմանիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առիթով:
«Շնորհավորում եմ Ձեզ, սիրելի Յոհան Վադեֆուլ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ջերմությամբ հիշելով 2023 թվականի փետրվարի մեր քննարկումը։
Գերմանիայի հետ Հայաստանի ամուր գործընկերությունը, որը հիմնված է ընդհանուր արժեքների և շահերի վրա, մեծ հեռանկարներ է բացում ապագայի համար: Ես անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում»,- ասված է Արարատ Միրզոյանի Իքսի էջում։
Յոհան Վադեֆուլը նախկինում եղել է ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի նախագահը: