Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Բաքվում դա բացատրել են հոր՝ Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված միջոցառումներին Իլհամի մասնակցությամբ։ Մայիսի 10-ը Հեյդար Ալիևի ծննդյան օրն է, որը մահացել է 2003 թվականին, գրում է РБК-ն։
Իլհամ Ալիևի վերջին այցը Ռուսաստան տեղի է ունեցել 2024 թվականի աշնանը: Հոկտեմբերի 8-ին նա ժամանել է Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու։