Մայիսի 8-ի երեկոյան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «լավ զրույց» է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հաղորդել է տելեգրամյան ալիքում։
«Մեր երկրներին շնորհավորել ենք Եվրոպայում հաղթանակի օրվա առթիվ՝ նացիզմի նկատմամբ հաղթանակի։ Քննարկել ենք խաղաղության հաստատման համար անհրաժեշտ հետագա ջանքերը, մասնավորապես՝ կոնկրետ քայլեր, որոնք կարող են արվել»,- հայտնել է նա։
Զելենսկին նշել է՝ Թրամփը հետաքրքրվել է ռազմաճակատում առկա իրավիճակով։ Ուկրաինայի նախագահը նաև ընդգծել է, որ երկիրը պատրաստ է 30-օրյա հրադադարի «թեկուզ այսօրվանից»։