Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն կժամանի Հայաստան

Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն կժամանի Հայաստան


Մայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում կլինի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

Նախարար Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» ֆորումի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման:

Ծրագրված է հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Երևանյան երկխոսության» քննարկումներին ուղիղ հեռարձակմամբ կարելի է հետևել միջոցառման պաշտոնական կայքէջում և սոցիալական հարթակներում.