Հունգարիայի կառավարությունը մտադիր է թույլ չտալ Եվրոպա ռուսական էներգակիրների մատակարարման լիակատար արգելքը, որն առաջարկել է Եվրահանձնաժողովը։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ էներգետիկ հարցերով կառավարության արտակարգ նիստից հետո։
«Բրյուսելը լի է վճռականությամբ՝ օգնելու ուկրաինացիներին հունգարական և եվրոպական ընտանիքների ոչնչացման գնով։ Բրյուսելը մտադիր է փակել Ռուսաստանից գազի և նավթի մատակարարումը: Դա Հունգարիայի համար ենթադրում է լրացուցիչ ծախսեր՝ մոտ 2 մլրդ եվրոյի չափով»,- ասել է Օրբանը տեսաուղերձում, հավելել՝ սպառողների համար ևս կոմունալ ծառայությունների վճարները կբարձրանան։
Օրբանի խոսքով՝ դա հնարավոր կլինի կանխել միայն այն դեպքում, եթե Հունգարիայի կառավարությունը թույլ չտա Եվրամիությունում նման որոշման ընդունումը: