Եվրոպական երկրների որոշումը՝ վերացնել Կիևին հեռահար զենքի մատակարարման սահմանափակումները, հակասում է Ուկրաինայի իրադրության քաղաքական կարգավորմանն ուղղված ՌԴ ձգտումներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե այդպիսի որոշումներ իսկապես ընդունվել են, դրանք բացարձակապես հակասում են քաղաքական կարգավորմանը հասնելու մեր ձգտումներին և այն ջանքերին, որոնք այժմ արվում են կարգավորման շրջանակներում»,- ասել Է Պեսկովը Life-ի լրագրողին:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը WDR հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն և այժմ Գերմանիան վերացրել են Ուկրաինային ռազմական մատակարարումների սահմանափակումները, և Կիևը կարող է հեռահար զենքերով հարձակվել Ռուսաստանի տարածքում գտնվող դիրքերի վրա։