Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ամոթալի է անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի համատեղ հայտարարությունը հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։
«Ամոթալի հարձակում վրացի ժողովրդի և Վրաստանի պետության վրա՝ նրա ազգային տոնի օրը»,- գրել է Պապուաշվիլին Ֆեյսբուքում։
Ավելի վաղ երեք եվրոպական երկրների առաջնորդները շնորհավորել էին վրացի ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ և այդ առիթով հատուկ նամակում դատապարտել Վրաստանի իշխանությունների գործողությունները, որոնք, ենթադրաբար, ուղղված են քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և ընդդիմախոսների դեմ։ Մակրոնը, Մերցը և Տուսկը կոչ են արել Վրաստանի իշխանություններին «փոխել եվրոպական նորմերին հակասող օրենքները»։