Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանի համար էներգետիկ հանգույց դառնալ. Սիբիհա

Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանի համար էներգետիկ հանգույց դառնալ. Սիբիհա


Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանի համար առանցքային էներգետիկ հանգույց դառնալ Եվրոպայում՝ հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան Բաքու կատարարծ այցից հետո: 

Նրա խոսքով՝ Ադրբեջանը չափազանց կարևոր գործընկեր է Ուկրաինայի կայուն զարգացման ամրապնդման համար, առաջին հերթին՝ էներգետիկ ոլորտում, ինչպես նաև արդար և կայուն խաղաղության հասնելու համար: Սիբիհան նշել է, որ Ադրբեջանը ռազմավարական գործընկեր է, և ճիշտ ժամանակն է այդ գործընկերությանը նոր թափ հաղորդելու համար:  

Նա շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու, ինչպես նաև ցուցաբերած մարդասիրական և էներգետիկ օգնության համար:

Ուկրաինայի գլխավոր դիվանագետը նշել է, որ ինչպես ԵՄ-ն, այնպես էլ Կիևն Ադրբեջանին դիտարկում է որպես Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար առանցքային երկիր, և պատրաստ է ներդրում ունենալ գազի տարանցման հնարավորությւոնների և  գազային պահեստարանների շնորհիվ:

Ավելի վաղ Սիբիհան այցելել էր Ադրբեջան, նրան ընդունել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: