Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է. Բելոուսով

Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է. Բելոուսով


Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, թե արտատարածաշրջանային երկրներն ավելի ակտիվ են դառնում Հարավային Կովկասում՝ իրենց ազդեցությունն ընդլայնելու համար։

«Նրանց նպատակն անվտանգությունն ամրապնդելը չէ, այլ այնտեղ իրենց ազդեցությունն ընդլայնելը»,- չորեքշաբթի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում ասել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը։

Նա նաև մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ։

«Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է»,- ասել Է Բելոուսովը՝ նշելով Մոսկվայի շահագրգռվածությունը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում: «Պատրաստ ենք ամեն կերպ աջակցելու դրան»,- հայտարարել է նախարարը: