Վրաստանի ընդդիմությունը բողոքում է, «Վրացական երազանքը»՝ ձևավորում նոր կառավարություն

Վրաստանի ընդդիմությունը բողոքում է, «Վրացական երազանքը»՝ ձևավորում նոր կառավարություն

Վրացական ընդդիմությունն ու նրա կողմնակիցները շուրջօրյա բողոքի ցույցեր են սկսել Թբիլիսիի փողոցներում՝ պահանջելով խորհրդարանի նոր ընտրության անցկացում։ Նրանք փակել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը՝ խոստանալով մնալ այնտեղ՝ մինչև իրենց պահանջների կատարումը։ Ցուցարարները չեն ընդունում վերջին քվեարկության արդյունքները՝ իշխանություններին մեղադրելով խարդախության համար։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հերքում է մեղադրանքները։ Ավելին՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստում…

Read More
Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է G20-ի գագաթնաժողովը

Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է G20-ի գագաթնաժողովը

Համաշխարհային առաջնորդները հավաքվել են Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովին, որի ընթացքում անդամ պետությունները պատրաստվում են քննարկել տնտեսական համագործակցության և միջազգային քաղաքականության հարցերը: Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ համաժողովին կմասնակցի ավելի քան 40 երկիր՝ G20-ի անդամները, ինչպես նաև զարգացող տնտեսություններ ունեցող պետություններ։ Ռուսաստանի նախագահը կրկին մասնակիցների թվում չէ, երկիրը ներկայացնում է…

Read More
Բողոքի ցույցեր Եվրոպայում՝ Ուկրաինայում պատերազմի 1000-րդ օրվան ընդառաջ

Բողոքի ցույցեր Եվրոպայում՝ Ուկրաինայում պատերազմի 1000-րդ օրվան ընդառաջ

Ուկրաինայում պատերազմի մեկնարկի 1000-րդ օրվան ընդառաջ՝ եվրոպական մայրաքաղաքներում Ուկրաինային աջակցության ցույցեր են տեղի ունեցել։ Հռոմում Ռուսաստանի դեսպանատնից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռու ցույց անցկացնելու համար Իտալիայի ուկրաինական համայնքին են միացել նաև երկրի մյուս բնակիչները։ Բազմաթիվ ցուցարարներ ձեռքներին պահել են ուկրաինական դրոշներ, ինչպես նաև պաստառներ՝ պահանջելով դադարեցնել պատերազմը: Նմանատիպ ակցիաներ են անցկացվել Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում…

Read More
ԵՄ ԱԳ և պաշտպանության նախարարները կհանդիպեն Բրյուսելում

ԵՄ ԱԳ և պաշտպանության նախարարները կհանդիպեն Բրյուսելում

Նոյեմբերի 18-19-ը ԵՄ արտգործնախարարները և պաշտպանության նախարարները կքննարկեն Ռուսաստանին եվրոպական զենքով հարվածների սահմանափակումների վերացման հարցը՝ Բրյուսելում հանդիպումից առաջ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: Նա ԵՄ-ին կոչ է արել սովորել ուժի լեզուն, եթե կառույցը ցանկանում է հավակնել աշխարհաքաղաքական դերակատարման։ «Այս մասին քննարկում կլինի, և հուսով եմ, որ բոլոր նախարարները համաձայնության կգան, իսկ եթե ոչ,…

Read More
ԵՄ-ն մեծ ներդրումներ է կատարել հօգուտ Լոռու, Տավուշի, Շիրակի, Սյունիքի մարզերի կրթության. Մարագոս

ԵՄ-ն մեծ ներդրումներ է կատարել հօգուտ Լոռու, Տավուշի, Շիրակի, Սյունիքի մարզերի կրթության. Մարագոս

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կազմակերպել են «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» խորագրով համաժողով՝ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ։     Ինչպես հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից, համաժողովին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա…

Read More
Բեռլինի և Հռոմի դիրքորոշումը՝ արևմտյան զենքով Ռուսաստանի խորքերին հարվածելու վերաբերյալ

Բեռլինի և Հռոմի դիրքորոշումը՝ արևմտյան զենքով Ռուսաստանի խորքերին հարվածելու վերաբերյալ

Վաշինգտոնը Բեռլինին տեղեկացրել է Կիևին արևմտյան հեռահար զինատեսակներով Ռուսաստանի խորքերին հարվածել թույլատրելու որոշման մասին, հաղորդում է Գերմանիայի կառավարությունը։ Նոյեմբերի 17-ի երեկոյան The New York Times-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլ է տվել Ուկրաինային օգտագործել ATACMS հեռահար հրթիռներ՝ ռուսական տարածքի խորքերին հարվածելու համար։ Բեռլինը նշել է, որ Վաշինգտոնի որոշումը չի…

Read More
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հեռացել է Ադրբեջանից

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հեռացել է Ադրբեջանից

ԱՄՆ նախագահի կլիմայի հարցերով գրասենյակի օրենսդրական հարցերի տնօրեն Ջուլիա Գրինսֆելդերը հայտնել է, որ «ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնն այլևս Ադրբեջանում չէ»։ Դիվանագիտական ​​աղբյուրներից հայտնի էր դարձել, որ Փալոնը նախատեսել էր նոյեմբերի 18-ից մասնակցել COP29-ին, ինչպես նաև բազմաթիվ հանդիպումներ ունենալ Բաքվում։ Սակայն հայամետ կոնգրեսականի այցն առաջացրել է խիստ քննադատություն ու վրդովմունք, ակցիաներ են անցկացվել՝ պահանջով, որ նա…

Read More
Նախագահի հրամանագրով դատավորներ են նշանակվել

Նախագահի հրամանագրով դատավորներ են նշանակվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով դատավորներ են նշանակվել։ Մասնավորապես՝  Գրիգոր Հարությունյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Արթուր Ոսկանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Բարսեղ Մուրադյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Վիրաբ Վարդանյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի…

Read More
Հայաստանի ներքին գործերի նախարարը և մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ լքել են իրենց պաշտոնները

Հայաստանի ներքին գործերի նախարարը և մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ լքել են իրենց պաշտոնները

Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հրաժարական է տվել։ Այս մասին տեղական լրատվամիջոցներին հայտնել է Հայաստանի ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Հաստատում եմ, որ նախարարը հրաժարականի դիմում է գրել»,- ասաց Սարգսյանը։ Բացի այդ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Գերագույն դատարանի խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ Սասուն Խաչատրյանը հրաժարականի դիմումներ են…

Read More
ԱՄՆ սենատորները Բաքվի COP29 համաժողովի ճեպազրույցում պաշտպանել են Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձն իրենց բնակավայրեր

ԱՄՆ սենատորները Բաքվի COP29 համաժողովի ճեպազրույցում պաշտպանել են Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձն իրենց բնակավայրեր

ԱՄՆ սենատոր Էդ Մարքին Բաքվում կայացած COP29-ի մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել քաղբանտարկյալներին և հաստատել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման ենթարկված հայերի վերադարձի իրավունքը։ «Մենք կարծում ենք, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն: Մենք նաև այն կարծիքին ենք, որ հայերը պետք է իրավունք ունենան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ»,- ասել է սենատորը: Էդ Մարքիին…

Read More
Ախալցխայի թիվ 2 հանրային ​​դպրոցի վերանորոգման համար հայտարարված մրցույթը չի կայացել

Ախալցխայի թիվ 2 հանրային ​​դպրոցի վերանորոգման համար հայտարարված մրցույթը չի կայացել

Ախալցխայի թիվ 2 հանրային ​​դպրոցի վերանորոգման համար հայտարարված մրցույթը չի կայացել։ Ընկերություններից ոչ մեկը հետաքրքրություն չի ցուցաբերել նախագծի նկատմամբ, ուստի այս փուլում վերանորոգումը հետաձգվում է անորոշ ժամանակով։ Թիվ 2 հանրային դպրոցի վերանորոգման համար տրամադրվել է 4 353 504 լարի։ Այս փուլում հայտնի չէ, թե գործակալությունը երբ կհայտարարի նոր մրցույթ։

Read More
ՀՀ-ն բաց է համագործակցության համար նրանց հետ, ովքեր շահագրգռված են մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ. Արշակյան

ՀՀ-ն բաց է համագործակցության համար նրանց հետ, ովքեր շահագրգռված են մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ. Արշակյան

Նոյեմբերի 18-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը: Բացման խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը կարևորել է միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը միջխորհրդարանական երկխոսության ամրապնդման հարցում: ԱԺ փոխնախագահը փաստել է, որ հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն, և հայկական կողմը պատրաստ է ջանքեր գործադրել…

Read More
Հայաստանը կարևորում է Մարոկկոյի հետ հարաբերությունների հետագա զարգացումը. Վահագն Խաչատուրյան

Հայաստանը կարևորում է Մարոկկոյի հետ հարաբերությունների հետագա զարգացումը. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին Անկախության օրվա կապակցությամբ: «Հայաստանը մեծապես կարևորում է Մարոկկոյի հետ հարաբերությունների հետագա զարգացումը և պատրաստակամ է ընդլայնելու փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կհարստացնենք համագործակցության օրակարգը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես ասվում է նախագահ…

Read More
Թուրքիան փակել է երկինքն Իսրայելի նախագահին տեղափոխող ինքնաթիռի համար

Թուրքիան փակել է երկինքն Իսրայելի նախագահին տեղափոխող ինքնաթիռի համար

Անկարան մերժել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ Թուրքիայի օդային տարածքն օգտագործելու խնդրանքը՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում COP29 կլիմայական գագաթնաժողովին մասնակցելու համար: Պաշտոնյաները հաստատել են, որ Իսրայելի իշխանությունները հարցում են ներկայացրել, որպեսզի Հերցոգի ինքնաթիռը հատի Թուրքիայի օդային տարածքը, սակայն Թուրքիայի իշխանությունները մերժել են այն։ Շաբաթ օրը Հերցոգը չեղարկել է իր մասնակցությունը համաժողովին՝ պատճառաբանելով «անվտանգության հետ կապված մտահոգությունները»,…

Read More
Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի. Դըկոտինյին՝ ԼՂ հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքի մասին

Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի. Դըկոտինյին՝ ԼՂ հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքի մասին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում խոսել է Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքից: «2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանն ամրագրեց Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը։ Մեկ տարի անց Ադրբեջանին ուղղված այս հրամանը մնում է անկատար։ Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի՝ ո՛չ նրանց վերադարձի…

Read More
Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում

Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում

Նոյեմբերի 18-ին` տեղական ժամանակով ժամը 12:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։41-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․97⁰ և արևելյան երկայնության 46.67⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտի՝ Ահար քաղաքից 65 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3,8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը…

Read More

Վարչապետը Ֆրանցիսկոս Պապին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի զարգացումների մասին

Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է առաջին անգամ գտնվել Առաքելական պալատում։ ՀՀ վարչապետի խոսքով` բարձր ու բարձրագույն մակարդակով շարունակվող փոխայցերը գալիս են փաստելու Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև…

Read More
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Էվիկա Սիլինյային ազգային տոնի՝ Անկախության հռչակման օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Լատվիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության հռչակման օրվա առթիվ։ Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների ու փոխադարձ վստահության վրա։ Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի…

Read More
Ադրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն

Ադրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն

Ադրբեջանը շարունակում է ակտիվ ռազմականացումը և մինչև 2025 թվականը ավելացնում է ռազմական ծախսերը մինչև 8 միլիարդ 396 միլիոն մանաթ (4 միլիարդ 939 միլիոն դոլար): Այդ մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:  Այդ ծախսերի ֆինանսավորումը կապահովվի Ադրբեջանի պետական ​​նավթային հիմնադրամից պետբյուջե 1 մլրդ 700 մլն մանաթ փոխանցման միջոցով: 2025 թվականի ծախսերի կառուցվածքում 2 միլիարդ 665,2 միլիոն մանաթը…

Read More
Ռամասվամին և Մասկը հայտարարել են ԱՄՆ-ում որոշ գերատեսչությունների կրճատման և լուծարման մասին

Ռամասվամին և Մասկը հայտարարել են ԱՄՆ-ում որոշ գերատեսչությունների կրճատման և լուծարման մասին

Կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտը (DOGE), որը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կստեղծի իր վարչակազմում, կվերացնի որոշ դաշնային գերատեսչություններ։ Այդ մասին հայտարարել է ձեռնարկատեր Վիվեկ Ռամասվամին, որն Իլոն Մասկի հետ նշանակվել է դեպարտամենտի համանախագահ։ Ռամասվամին նախկինում առաջարկել էր վերացնել ՀԴԲ-ն, հարկային ծառայությունը և կրթության նախարարությունը: Մասկն էլ խոսել է դաշնային ծախսերը 2 տրիլիոն դոլարով կրճատելու իր…

Read More
Թբիլիսիում սկսվել է ընդդիմության 24-ժամյա ակցիան

Թբիլիսիում սկսվել է ընդդիմության 24-ժամյա ակցիան

Թբիլիսիի Ջավախիշվիլու անվան պետական ​​համալսարանի շենքի մոտ սկսվել է վրացական ընդդիմության 24-ժամյա բողոքի ցույցը: Ընդդիմությունը հրաժարվում է ընդունել հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանի ընտրության արդյունքները։ Ակցիայի մասնակիցները համալսարանի առաջին շենքի մոտ վրաններ են տեղադրել։ Ընդդիմության ներկայացուցիչները նշել են, որ համալսարանի տարածքը ցուցարարների առաջին կանգառն է, նրանք մտադիր են 24 ժամով փակել ուսումնական հաստատության հարակից փողոցները…

Read More
Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում առանձնազրույց ունեցա Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ. Նիկոլ Փաշինյան

Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում առանձնազրույց ունեցա Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ. Նիկոլ Փաշինյան

Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում առանձնազրույց ունեցա Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: Այդ մասին Տելեգրամի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից լուսանկարներ հրապարակել:

Read More
Ֆրանսիայի և Հայաստանի զինված ուժերը Հունաստանում մասնակցում են «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին

Ֆրանսիայի և Հայաստանի զինված ուժերը Հունաստանում մասնակցում են «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին

Ֆրանսիայի և Հայաստանի բանակները Հունաստանում կազմակերպված «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին մասնակցում են 7 այլ ազգերի ուժերի հետ միասին։ Այս մասին X-իր իր միկրոբլոգում արված գրառմամբ տեղեկացնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։   

Read More
Այսօր ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում․ Բադասյան

Այսօր ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում․ Բադասյան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ուղերձը․ «Հարգելի քաղաքացիներ, սիրելի հարկ վճարողներ, այսօր ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում։ Վստահ եմ, որ կատարված աշխատանքը՝ թե՛ ավելի հասանելի ծառայություններ ապահովելու, թե՛ հարկային կարգապահությունն ամրապնդելու մասով, տվել է և կտա իր արդյունքները, երբ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կգիտակցի հարկ վճարելու կարևորությունը մեր…

Read More
Բայդենն առաջին անգամ թույլատրել է Ուկրաինային Ռուսաստանին հարվածել  ATACMS հրթիռներով. NYT

Բայդենն առաջին անգամ թույլատրել է Ուկրաինային Ռուսաստանին հարվածել ATACMS հրթիռներով. NYT

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը առաջին անգամ չեղարկել է Ուկրաինայի կողմից ATACMS հեռահար հրթիռների կիրառությունը Ռուսաստանի տարածքի խորքերը հարվածելու վերաբերյալ, հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկյան ադմինիստրացիայի ներկայացուցիչներին, որոնք չեն ցանկացել հայտնել իրենց անունները: Ինչպես նշվում է հրապարակման մեջ, այդ որոշումը զգալի փոփոխություն է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ: Սպիտակ տան ղեկավարը դա կայացրել է…

Read More
Հետևում թողնում եմ կատարված հսկայածավալ աշխատանք, ուստի հեռանում եմ հանգիստ և խաղաղ․ Սանոսյան

Հետևում թողնում եմ կատարված հսկայածավալ աշխատանք, ուստի հեռանում եմ հանգիստ և խաղաղ․ Սանոսյան

«Հարգելի գործընկերներ, սիրելի բարեկամներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր աշխատանքից ազատման դիմում եմ գրել և թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։ Իմ պաշտոնավարման 3-ից ավել տարիները լի էին բազմաթիվ մարտահրավերներով։ Բացի բուն աշխատանքը՝ գրեթե ամենօրյա ռեժիմով բախվել ենք չնախատեսված, չպլանավորված և հրատապ լուծում պահանջող խնդիրների։ Նոր ճանապարհների կառուցում, ԼՂ-ից բռնի տեղահանում, ջրհեղեղ։ Եվ…

Read More
Եկել է պահը հայտնելու Ձեզ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին․ Քյարամյան

Եկել է պահը հայտնելու Ձեզ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին․ Քյարամյան

ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն ուղերձ է հղել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ քննչական կոմիտեի սիրելի՛ աշխատակիցներ, գործընկերներ, Եկել է պահը հայտնելու Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին։ Այն բխում է վերջին շրջանում ընդհանուր իրավապահ համակարգի գործունեության շուրջ ստեղծված իրավիճակից ածանցվող ներքին վերագնահատումներից։ Շնորհակալություն եմ հայտնում նախ Քննչական կոմիտեի ողջ անձնակազմին,…

Read More
Ճապոնիայի արտգործնախարարը հանդիպել է Զելենսկու և Սիբիհայի հետ

Ճապոնիայի արտգործնախարարը հանդիպել է Զելենսկու և Սիբիհայի հետ

Կիևում Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայային ընդունել է Վոլոդիմիր Զելենսկին: Ըստ Ուկրաինայի նախագահի՝ օրակարգում են եղել իրավիճակը ՌԴ Կուրսկի մարզում և պատերազմին հյուսիսկորեացի զինվորականների հնարավոր ներգրավումը:   Ճապոնացի դիվանագետը հանդիպել է նաև Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհայի հետ: Տակեշի Իվայան մտահոգություն է հայտնել, որ հակամարտությանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը բացասաբար կանդրադառնա ոչ միայն Ուկրաինայի, այլև Ասիայի վրա։   Նախարարները…

Read More
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ևս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: «Լուրերի» հետ զրույցում տեղեկությունը հաստատել է նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: Ղազարյանը ներքին գործերի նախարար է նշանակվել 2023 թվականի հունվարի 9-ին, մինչև նախարարության կազմավորումը 2020-ի հունիսի 8-ից եղել է ՀՀ ոստիկանության պետը:

Read More
Փարիզի արվարձանում անհայտ անձը ռեստորանում պատանդներ է վերցրել

Փարիզի արվարձանում անհայտ անձը ռեստորանում պատանդներ է վերցրել

Փարիզի Իսի-լե-Մուլինո արվարձանում գտնվող ռեստորանում անհայտ անձը պատանդներ է վերցրել՝ հայտնել է BFMTV հեռուստաալիքը։ Նախնական տվյալներով՝ պատանդներ վերցնողը ռեստորանի սեփականատերն է: Նա պատանդ է վերցրել իր չորս աշխատակիցների և բարիկադավորվել շենքում: Հեռուստաալիքի տվյալով՝ Փարիզի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը շրջափակել է դեպքի վայրը: Ժամանել են նաև փրկարարների անձնակազմեր: Լe Figaro թերթն էլ հայտնել է, որ պատանդներ վերցրած անձը հայտարարել է ինքնասպանություն գործելու…

Read More