
ԵՄ-ին ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Կոբախիձեն՝ Օրբանին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին: Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տվյալով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։ Կոբախիձեն նշել է, որ ԵՄ-ին ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Նա շնորհակալություն է հայտնել Օրբանին եվրաինտեգրման ճանապարհին Հունգարիայի ցուցաբերած աջակցության համար։ «Ընդգծվել է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման…